Posted in Բնագիտություն

Ջերմային երևույթների բազմազանությունը

Տաքացում և սառեցում
Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:
Օրինակ
Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
Հալում և պնդացում
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
Որպեսզի նյութը հալվի, անհրաժեշտ է այդ նյութը տաքացնել մինչև որոշակի ջերմաստիճան:
Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը սկսում է հալվել, կոչվում է հալման ջերմաստիճան:
սնդիկ
−39
արծաթ
962
երկաթ
1539
սառույց
0
ոսկի
1064
պլատին
1772
անագ
232
պղինձ
1085
վոլֆրամ
3387
կապար
327
չուգուն
1200
ցինկ
420
ալյումին
660
պողպատ
1500

Ուշադրություն
Հալման ջերմաստիճանում նյութը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում:
0°C-ում ջուրը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակներում: Այդ ջերմաստիճանում սառույցը հալելու համար պետք է նրան էներգիա հաղորդել, իսկ ջուրը պնդացնելու համար՝ նրանից էներգիա վերցնել:
Հալման ընթացքում նյութի ջերմաստիճանը չի փոխվում:

B3764ADE-97BF-4377-98EC-9F1AB860C59D

Ուշադրություն
Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
Այն նյութերը,որոնց անցումը մի վիճակից մյուս վիճակին տեղի է ունենում ոչ թե որոշակի ջերմաստիճանում, այլ՝ աստիճանաբար, անվանում են ամորֆ նյութեր:

AB2341CE-F95A-4A76-B3BD-5239F1753844

Հալման և պնդացման երևույթները, դեռ հին ժամանակներից, մարդիկ օգտագործում են մետաղից տարբեր գործիքներ պատրաստելիս: Այդ նպատակով մետաղը հալում ու լցնում են նախապես պատրաստված կաղապարների մեջ և սառելուց հետո հանում կաղապարից:

Ջերմային երևույթներ

Թեյնիկի ջուրը ժամանակի ընթացքում սկսում է եռալ

Արևի ճառագայթներով տաքանում են հողը, ջրամբարների ջուրը և այլն

Ձյունը տաք սենյակում հալչում է

Posted in Մաթեմատիկա

Տնային աշխատանք մաթեմատիկայից

5) Ամբողջ թվերի եռյակի համար ստուգե՛ք գումարման զուգորդական

օրենքի ճշտությունը.

ա) –7, +2, +10

(( -7) +2)+10=(-7)+(2+10)

5=5

գ) –10, –6, –3

((-10)+(-6))+(-3)=(-10)+((-6)+(-3))

-19=-19

ե) –20, 0, +19

((-20)+0)+19=(-20)+(0+19)

-1=-1

բ) 0, +4, –11

(0+4)+(-11)=0+(4+(-11))

-7=-7

դ) –16, +8, –14

((-16)+8)+(-14)=(-16)+(8+(-14))

-22=-22

զ) +15, +20, –25

(15+20)+(-25)=15+(20+(-25))

10=10

6) Գտե՛ք արտահայտության արժեքը` նախ գումարելով բոլոր դրա-

կան թվերը, ապա` բոլոր բացասական թվերը.

ա) –7 + 4 + (–2) + (–3) + 10 + (–14) = -26+14=14-26=-12

բ) 10 + (–8) + 6 + (–9) + (–15) + 20 = 36+(-32)=36-32= 4

 

7) Հանումը փոխարինե՛ք հանելիին հակադիր թվի գումարումով և

հաշ վե՛ք՝ առանձին գումարելով դրական գումարելիները, առան-

ձին՝ բացասականները.

ա) 55 – 6 + 7 – 4 – 19,

55+(-6)+7+(-4)+(-19)=-29+62=33

գ) –81 + 96 – 34 + 52 – 17

-81+96+(-34)+52+(-17)=-132+148=16

բ) –72 + 8 – 11 + 18 – 25

-72+8+(-11)+18+(-25)=-108+26=-82

դ) –19 + 24 – 50 + 31 – 62

-19+24+(-50)+31+(-62)=-131+55=-76

8) Տասնվեցհարկանի շենքի երկու հարևան մուտքերի վերելակները

կանգնած էին 12-րդ հարկում։ Մի վերելակը նախ բարձրացավ 2

հարկ, ապա իջավ 5 հարկ։ Մյուս վերելակը նախ իջավ 5 հարկ,

ապա բարձրացավ 2 հարկ։ Ո՞ր հարկերում կանգնած կլինեն

վերելակները։

 

12-5=7      7+2=9

12+2=14     14-5=9

Պատ.՝ 9-րդ հարկում

 

 

 

Posted in Բնագիտություն

Ջերմային էներգիայի աղբյուրները

Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի էներգիան Երկրի վրա ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանը, ինչպես նաև, լուսասինթեզի միջոցով՝ բույսերում օրգանական նյութերի ստեղծումը:

Ջերմային էներգիայի աղբյուրներ են նաև վառելանյութերը, ինչպիսիք են փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը: Ջերմային էներգիայի այս աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում՝ բույսերի, կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Դրանց պաշարները գտնվում են Երկրի ընդերքում և սահմանափակ են:

026426C5-825B-4C93-A46F-5D0A71A34E9D

Այրման ընթացքում վառելանյութում պարունակվող ածխածնի ատոմները միանում են օդում գտնվող թթվածնի ատոմներին, ինչի հետևանքով առաջանում է ածխաթթու գազ: Այդ ռեակցիան ուղեկցվում է ջերմության անջատմամբ:

7C6CB3C8-A9B2-4F0E-8D9D-A2152C127D58

Միևնույն զանգվածով տարբեր վառելանյութեր այրելիս տարբեր քանակությամբ ջերմություն է անջատվում: Վառելանյութի ջերմային հատկությունները բնութագրվում են վառելիքի այրման տեսակարար ջերմությամբ:
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմություն է անջատվում 1 կգ վառելանյութի լրիվ այրումից, անվանում են վառելիքի այրման տեսակարար ջերմություն:
Եթե հայտնի է տվյալ վառելանյութի այրման տեսակարար ջերմությունը և նրա զանգվածը, ապա կարող ենք որոշել այդ վառելիքի լրիվ այրումից անջատված ջերմության քանակը, եթե այդ երկու մեծությունները բազմապատկենք իրարով:
Աղյուսակում ներկայացված են մի քանի նյութի այրման տեսակարար ջերմությունները՝ արտահայտված ՄՋ/կգ-ով: 1ՄՋ-ն (մեգաջոուլը) հավասար է 1000000Ջ-ի:

BA349824-D2A1-4BF6-A6CE-DA08392A3F07

Ուշադրություն
Քարածխի, նավթի, բնական գազի հանքերի շահագործումը էական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Այդ նյութերի այրման հետևանքով մթնոլորտն աղտոտվում է: Թունավոր գազերը, մոխիրը, մուրը, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Այս վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը:
Անցյալ դարի կեսերից օգտագործվում է նաև միջուկային վառելիքը։

01DC8005-65EB-490B-BF71-305BB339FE83.jpeg

 

Ջերմային էներգիայի հզոր աղբյուրներ կան նաև Երկրի խորքերում: Դրանք տաք աղբյուրներն են ու գեյզերները:

64695785-00E1-424F-A54D-8CA17FD89D1C

Վառելանյութի պաշարները սահմանափակ են, այդ պատճառով անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել վառելանյութերը և միաժամանակ մտածել էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման մասին, ինչպիսիք են՝ թափվող ջրի էներգիան, քամու էներգիան, Արեգակի էներգիան և այլն:

306B33DC-7319-460A-B49F-D4077984536A.jpeg

Էներգիայի այլ տեսակներ
Հանածո և միջուկային վառելանյութերի սպառումը նվազեցնելու համար անհրաժեշտ է գտնել էներգիայի նոր աղբյուրներ: Դրա համար կառուցվում են ջրէկներ, հողմաէլեկտրակայաններ: Արևային վահանակներում ջուրը տաքացվում է Արեգակի ճառագայթման էներգիայի հաշվին, իսկ արևային մարտկոցներն այդ էներգիան փոխարկում են էլեկտրականության: Օգտագործվում է նաև կենսավառելանյութ, որն արտադրվում է բուսական կամ կենդանական նյութից: Բրազիլիայում բազմաթիվ ավտոմեքենաներ աշխատում են շաքարեղեգի սպիրտով: Կեղտաջրերից և փտող աղբից անջատվող գազերը նույնպես կարելի է օգտագործել որպես վառելանյութ, իսկ որոշ էլեկտրակայաններում որպես վառելանյութ այրում են աղբը: 7 մլն տ կենցաղային աղբն իր մեջ պարունակում է 2 մլն տ քարածխի չափ էներգիա:
Թվարկված բոլոր էներգիաների աղբյուրները վերականգնվող են, սակայն այս կամ այն չափով վնասակար ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա: Օրինակ՝ ջրէկների համար կառուցված պատնեշները փոխում են բնապատկերը և ոչնչացնում բույսերի ու կենդանիների ապրելու վայրերը: Եվ քանի որ էներգիան անսպառ չէ, շատ կարևոր է դառնում նաև նրա խնայողական օգտագործումը:
Տես նաև Զսպանակներ, Էլեկտրակա

Posted in Գրականություն,խոսքի մշակույթ

Ջաննի Ռոդարի «Սև քթերի կղզին» վերլուծություն

Ես ընթերցեցի «Սև քթերի կղզին» պատմվածքը այն ինձ շատ դուր եկավ։ Այս պատմվածքի հերոսից ես հասկացա , որ մարդն պետք է լինի միշտ խիզախ և անվախ, որովհետև այս օտարերկրացու քաշության շնորհիվ բոլորը ունենան հնխրավորություն չներկել իրենց քթերը։ Այս պատմվածքից ես հասկացա, որ եթե մարդն փորցի հասնել իր նպատակին նա ամպայման կհասնի։