Posted in Մաթեմատիկա

Տնային աշխատանք մաթեմատիկայից

5) Հաշվե՛ք.
ա) | – 4 – *|, եթե աստղանիշի փոխարեն գրված լինի –3 թիվը,
|-4|+|-3|=-1
բ) |5 – * – 8|, եթե աստղանիշի փոխարեն գրվի –9 թիվը,
|5|-(-9)-8|=+6
գ) |* – 2| + |* – (–1)|, եթե աստղանիշի փոխարեն գրվի 6 թիվը։
|6-2|+|6-(-1)|=+11

6) Տրված են –7 և +5 թվերը։ Գտե՛ք նրանց տարբերության բացարձակ
արժեքը և նրանց բացարձակ արժեքների տարբերությունը։

Լուծում
1)-7+(+5)=-7-5=-12

Պատ՝.-12

7) Քաղաքից դուրս եկավ մի մեքենա, որի արագությունը 80 կմ/ժ էր։
հետո նրա հետևից շարժվեց մեկ ուրիշ մեքենա, որի արագությունը
90 կմ/ժ էր։ Քաղաքից դուրս գալուց ինչքա՞ն ժամանակ անց
երկրորդ մեքենան առաջինից 20 կմ առաջ անցած կլինի։

Լուծում
1)90-80=10
2)20:10=2

Պատ՝.2

8) Խանութ բերեցին երկու արկղ սառեցրած ձուկ, ընդ որում առաջին արկղում 15 կգ-ով ավելի ձուկ կար, քան երկրորդում: Առաջին արկղն արժեր 90000 դրամ, երկրորդը` 60000 դրամ: Քանի՞
կիլոգրամ ձուկ կար յուրաքանչյուր արկղում:

Լուծում

1)90000-60000=30000
2)30000:15=2000

Պատ՝.2000

Posted in Բնագիտություն

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան

Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառըհասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:
img2.jpgգդ-w608.jpg
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:
Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը: Հեղուկային ջերմաչափը կազմված է հեղուկի պահեստարանիցբարակ խողովակից և սանդղակից:
Ջերմաչափները լինում են հեղուկայինմետաղականէլեկտրական և այլն: Նկարում ջերմաչափերի տեսակներն են:
Untitled.png742-w1364.png
Ջերմաստիճանը որոշելու համար օգտվում են ջերմաստիճանային տարբեր սանդղակներից՝ Ցելսիուսի և Ֆարենհայտիսանդղակներից:
Ցելսիուսի սանդղակով 0°C ջերմաստիճանը համապատասխանում է հալվող սառցի ջերմաստիճանին, իսկ 100°C-ը՝ նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջրի եռման ջերմաստիճանին:
1-09.png
Բացի Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից կիրառվում են նաև Կելվինի և Ռեոմյուրի սանդղակները:
Celsius-to-Fahrenheit.jpg
Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։ Հետևաբար.
 Ջերմաստիճանը մարմնի ջերմային հավասարակշիռ վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Օրինակ
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:
thermometer-161173_640.png
Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: Ջերմաստիճանը բարձրացնելիս մոլեկուլներն սկսում են ավելի արագ շարժվել, դրանց միջին կինետիկ էներգիան մեծանում է: Այսպիսով.
Ջերմաստիճանը մարմինը կազմող մոլեկուլների անկանոն շարժման կինետիկ էներգիայի չափն է:
slg.gif
Մարմինների ջերմաստիճանը կարող է փոփոխվել լայն սահմաններում: Բնության մեջ հանդիպող ամենացածրջերմաստիճանը 273°C-ն է. այդ ջերմաստիճանում նյութը կազմող մոլեկուլները դադարում են շարժվելուց:
1. Հեղուկ ազոտի ջերմաստիճանը 200°C է:
2. Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը +6000°C է:
3. Տաքարյուն կենդանիներից ամենաբարձր ջերմաստիճանն ունեն թռչունները՝ 4041°C:
4. Մարդու բնականոն ջերմաստիճանը մոտ 36,6°C է, իսկ 42°C -ի դեպքում նա կարող է կորցնել գիտակցությունը: