Posted in Գրականություն,խոսքի մշակույթ

Девочка и Ночь. Рождественская сказка. -Աղջիկը և գիշերը. Սուրբ Ծննդյան հեքիաթ

Նրա քունը չգիտես ինչու չէր տանում և իրեն միայնակ էր զգում մութ ննջասենյակում: Նա կամացուկ ոտքի թաթերի վրա դուրս եկավ այգի և հանկարծ տեսավ, որ գիշերը պարուրված է իր լավագույն, մանուշակագույն փայլերով թավշով: Նախկինում երբեք նա չի տեսել գիշերը այդքան վայելչագեղ:

– Գիշեր, քեզ մոտ ինչ-որ տոն է- հարցրեց աղջիկը, հիացմունքով մտածելով մուգ փետուրի աննախադեպ գեղեցկության մասին, որ փռված էր նրա գլխի վերևում:

– Ես դուրս եմ եկել դիմավորելու Սուրբ Ծննդյան աստղին. նա այսօր կանցնի իմ տարածքով:  Եվ իմ փոքր աստղիկներին ես հրամայել եմ, որ այդ առիթով հագնեն իրենց լավուգույն հանդերձանքները,- պատասխանեց գիշերը:

Աղջիկը նայեց իր հագուստին և տխրեց, որովհետև իր հագին գիշերազգեստ էր: Գլուխը կախ, հոգոց հանելով, նա պատրաստվեց վերադառնալ տուն:

– Ինչու ես գնում, աղջիկ,- հարցրեց շփոթված Գիշերը:

– Բանն այն է….որ ես գիշերազգեստով եմ….

– Բայց այդ զգեստով եմ ես քեզ տեսնում այն պահերին, երբ դու տեսնում ես քո ամենաերջանիկ երազանքները: Մի՞թե ավելի գեղեցիկ հանդերձանք էլ է լինում:

Աղջիկը շոյեց իր վարդագույն նապաստակներով գիշերազգեստը, աչքերը բարձրացրեց և ժպտաց:

Այդ պահին, մի ակնթարթ, մեղմ լույսը լուսավորեց երկնակամարը, ակնկալելով հյուր աստղի հայտնվելը, և անմիջապես դրանից հետո շրջակայքն ամբողջությամբ ողողեց հաղթական լույսի հսկայական հոսքով, իսկ աղջկան շրջապատեց մարգարտյա փայլատակմամբ:

-Ա՜հ, քիչ էր մնում մոռանայի, որ կարող եմ երազանք պահել,- անհանգստացավ աղջիկը: – Բայց ես այնքան շատ բան եմ ուզում… այնքան շատ… Ինչպե՞ս ընտրեմ գլխավորը:

Ես մայրիկի և հայրիկի համար պետք է առողջություն խնդրեմ, սիրելի աշխատանք նրանց համար, ով վշտանում է, որ ոչ մի կերպ չի կարողանում այն գտնել, ազատություն նրանց համար, ովքեր զգում են, որ շղթայված են, հույս նրանց համար, ովքեր ստիպված են հողը չափել բոբիկ ոտքերով…: Եվ հավատ, այն կորցրածների համար, նուրբ մեղեդիներ և թռչնի դայլայլ՝ լռության գերիների համար, ուղիղ ճանապարհ՝ ուղուց շեղվածների համար, սաղարթախիտ ծառի ստվերը` զովություն փնտրողների համար, խխունջի իմաստնությունը՝ իրենց ուսերին ծանր բեռ կրողների համար, ժպիտ – նորածիններին, ողորմություն` տանջվածներին:

Գիշերը կամաց թեքվեց դեպի աղջիկը և շշնջաց նրա ականջին:

– Երջանկություն խնդրիր քեզ համար, փոքրիկս, շտապիր…

-Ես հենց այդ էլ արեցի,- պատասխանեց աղջիկը: – Դու գիտես, այդ ամենը իմ երազանքներն են, իմ նվիրական երազները և եթե դրանցից որևէ մեկը կատարվի, ես երջանիկ կլինեմ:

 

Աղբյուրը՝ http://st-nicholas.ru/index.php?option=com_content&view=article&id=56:devochka-i-noch-rozhdestvenskaya-skazka&catid=19&Itemid=160

 

Ей почему-то не спалось, и было одиноко в тёмной спальне. Она тихонько, на цыпочках, вышла в сад и вдруг – увидела, что Ночь укутана в свой лучший тёмно-сиреневый бархат с блёстками. Никогда прежде она не видела Ночь такой элегантной!

 

– Ночь, у тебя праздник? – спросила Девочка, восхищённо созерцая небывалую красу тёмного шлейфа, что раскинулся над её головой.

– Я вышла встретить Рождественскую Звезду: она пройдёт сегодня по моим владениям. И малым звёздочкам моим я велела по такому случаю надеть лучшие наряды – ответила Ночь.

Девочка окинула взглядом свою одежду и опечалилась, потому что на ней была спальная пижамка. Вздохнуви повесив голову, она собралась вернуться в дом.

– Почему ты уходишь, Девочка? – спросила озадаченная Ночь.

– Дело в том… я ведь в пижаме…

– Но ведь именно в этой одежде я застаю тебя в те моменты, когда ты смотришь свои самые счастливые сны. Разве бывает на свете лучшее одеяние?

Девочка погладила рукой свой спальный костюмчик с розовыми зайцами, подняла глаза и улыбнулась.

Тут – на краткое мгновение – мягкий свет озарил небесный свод, предваряя появление Звезды-гостьи, и сразу затем – необъятный поток торжествующего света залил всю округу, а Девочку облёк в нежное жемчужное сияние.

– Ой, я чуть не забыла, что могу загадать желание, – спохватилась Девочка. – Но ведь я хочу так много, так много всего… Как же мне выбрать главное?

Мне нужно попросить здоровья для папы и мамы; любимой работы для тех, кто горюет, что никак не может её найти; свободы для каждого, кто чувствует, что скован цепями; надежды для тех, кто вынужден мерить землю босыми ногами… Ещё – веры для потерявших упование; нежных мелодий и птичьего щебета – для пленников безмолвия; прямой дороги – сбившимся с пути; тенистой кроны дерева – ищущим укрыться в прохладе; мудрости улитки – несущим на плечах своих бремена тяжкие, неподъёмные; улыбок – младенцу, милости – страдальцу…

Ночь тихо склонилась к Девочке и шепнула ей на ушко:

– Проси счастья для себя, дитя моё, поспеши…

– Я именно это и сделала, – ответила Девочка. – Ты ведь знаешь: это всё мои мечты, мои сны заветные, и если хоть один из них сбудется наяву – я буду счастлива.

 

источник․ http://st-nicholas.ru/index.php?option=com_content&view=article&id=56:devochka-i-noch-rozhdestvenskaya-skazka&catid=19&Itemid=160

 

Leave a comment